Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հապալասը բարելավում է սրտի առողջությունը, կարգավորում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը. tert.am

Հապալասը բարելավում է սրտի առողջությունը, կարգավորում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը. tert.am

Համեղ լինելուց բացի հապալասը դրական ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա: Հապալասը հզոր հակաօքսիդանտային հատկություն ունի, որի շնորհիվ օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ  և բարելավել սիրտ-անոթային համակարգի առողջությունը:

Ինչպես հայտնում է Top healthy life-ը` հապալասի երկարատև օգտագործումը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի կամ սրտի կաթվածի վտանգը երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ:

 

Սննդաբանների անցկացրած մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն` հապալասի ամենօրյա օգտագործումը կարող է կարգավորել արյան բարձր ճնշումը և զարկերակային խնդիրները` հատկապես մեծ տարիքի կանանց մոտ:

Հապալասի պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները`

  • բարելավում են հիշողությունը,
  • նվազեցնում են Ալցհայմերի հիվանդության առաջացման վտանգը,
  • բարելավում են մարսողությունը,
  • կանխում են քաղցկեղի առաջացումը:


Սննդային արժեքը. մեկ բաժակ հապալասը պարունակում է 80 կալորիա, ուստի որոշ առումով հագեցնող է: Այն հարուստ է նաև դիետիկ մանրաթելերով և կարող է ապահովել օրական մանգանի անհրաժեշտ քանակի 25 տոկոսը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. travy.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ