Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրական մի քանի արմավն օգնում է բարելավել իմունիտետն ու մարսողությունը. tert.am

Օրական մի քանի արմավն օգնում է բարելավել իմունիտետն ու մարսողությունը. tert.am

Արմավը մարդկությանը հայտնի է վաղուց. հնագիտական տվյալների համաձայն թվագրվում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակին: Այն բուժական նպատակով մշտապես կիրառվել է Միջին Արևելքում:

Արմավը հարուստ է պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, մանգանով, B6, A, K,  վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով: Այս մասին գրում է  Healthy lifeland.com-ը` ներկայացնելով արմավի օգտակար հատկություններից մի քանիսը:

1. Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ` արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես փորկապության ժամանակ:

2.  Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկրերը: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից:

3. Կարգավորում է երկաթի պարունակությունը սակավարյունության ժամանակ:

4. Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես, երբ այն լցնում եք ջրի մեջ և թողնում մի քանի ժամ` ուտելուց առաջ:

5. Թեթևացնում է ալերգիան: Օրգանական ծծմբի պարունակության շնորհիվ արմավը թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև` շնչառական ալերգիաները:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ