Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները կապ են հայտնաբերել սննդի եւ քնի որակի միջեւ. news.am

Գիտնականները կապ են հայտնաբերել սննդի եւ քնի որակի միջեւ. news.am

Սննդի եւ քնի որակի միջեւ հստակ կապ գոյություն ունի. այն մարդիկ, ովքեր շատ շաքար եւ վերամշակված սնունդ ու քիչ բջջանք են օգտագործում, ավելի վատ են քնում, քան նրանք, ում սննդակարգն ավելի առողջ է: Այդ մասին տեղեկացնում են Կոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները: 

Պիեռ-Մարիա Սանտ-Օնժն ու իր գործընկերները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են միջինը 35 տարեկան 13 տղամարդ եւ 13 կին: Բոլոր մասնակիցների քաշը նորմայի սահմաններում էր: 5 օրվա ընթացքում նրանք պառկել քնելու երեկոյան ժամը 10-ին եւ արթնանում առավոտյան 7-ին: Նրանց գիշերային քնի միջին տեւողությունը 7 ժամ 35 րոպե էր:

Բազմաթիվ անգամ քնի գրանցման օգնությամբ գիտնականները կարողացել են գնահատել կամավորների քնի որակը: Վերլուծության ընթացքում հաշվի են առել նաեւ հետազոտության մասնակիցների նախօրեին ընդունած սնունդը: Պարզվել է, որ ավելի շատ բջջանք օգտագործած մարդկանց քունը խորն էր: Նրանք, ում սննդում շատ հագեցած ճարպեր, շաքար եւ քիչ բջջանք էր ներառված, անհանգիստ էին քնել եւ հաճախ էին արթնացել:

Հեղինակների ստացած արդյունքները ցույց են տվել, որ սննդի բնույթի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ քնի որակի վրա: Այդ պատճառով անառողջ քնից գանգատվողներին կարող է օգնել սննդի մեջ ավելի շատ բջջանքի ներառումը եւ քաղցրի օգտագործման կրճատումը:

Այդ հետազոտության արդյունքների մասին տեղեկացնում է Journal of Clinical Sleep Medicine-ը:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ