Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճի հատիկները ցածր ջերմաստիճանում բովելն ավելացնում է դրա օգտակարությունը. 1in.am

Սուրճի հատիկները ցածր ջերմաստիճանում բովելն ավելացնում է դրա օգտակարությունը. 1in.am

Մասաչուսեթսի համալսարանից ամերիկացի գիտնականները հայտնում են, որ ցածր ջերմաստիճանում բովված սուրճի հատիկներն ավելի օգտակար են առողջության համար: Այս մասին հայտնում է kedem.ru-ն: Կենսաֆիզիկոս Դեն Փերլմանի խոսքով՝ սուրճի կանաչ հատիկների բովման այդ մեթոդն ավելացնում է սուրճի առավելություններն առողջության համար: Փերլմանը ներկայում մշակում է նման կերպ բոված սուրճի հատիկներից ստացված ալյուր՝ որպես սննդային բաղադրիչ և սննդային հավելում՝ նշելով, որ հսկայական տարբերություն կա տվյալ սուրճի և ավանդական հատիկավոր սուրճի միջև:

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճն օգտակար է: Դրա հիմնական բացատրություններից մեկը սուրճի մեջ բնական քլորոգենային թթվի առկայությունն է: Երբ սուրճը բովում են ավանդական մեթոդով, որպես կանոն, 10-15 րոպե 200°-ում, քլորոգենային թթվի քանակը պակասում է: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ եթե սուրճի հատիկները բովեն ավելի կարճ ժամանակում և ավելի ցածր ջերմաստիճանում, քլորոգենային թթուն կպահպանվի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.vseodetyah.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ