Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ տերեւային բանջարեղենը 30 տոկոսով նվազեցնում է գլաուկոմայի առաջացման վտանգը. news.am

Կանաչ տերեւային բանջարեղենը 30 տոկոսով նվազեցնում է գլաուկոմայի առաջացման վտանգը. news.am

Այն, որ գազարն օգտակար է առողջության համար, հավանաբար, բոլորն են լսել: Սակայն Հարվարդի համալսարանի Բժշկության դպրոցից հետազոտողների խումբը պնդում է, որ աչքերի առողջության պահպանմանը կօգնի բոլորովին էլ ոչ գազարը, այլ` կանաչ հազարը:

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները վերլուծել են համարյա 105 000 մարդու (հիմնականում կանանց) վերաբերող տվյալներ: Հետազոտությունը տեւել է  1984-ից մինչեւ 2012-ը: Դիտարկումների սկզբում մասնակիցները մոտ 40 տարեկան էին եւ նրանցից ոչ մեկը չէր տառապում առաջնային բացանկյուն գլաուկոմայով, որը հիվանդության ամենատարածված տարատեսակներից է: Ջեյ Քանգի ղեկավարած խումբն ուշադրություն դարձրեց, թե ինչ քանակությամբ տերեւային  բանջարեղեն (հազար, կաղամբ, սպանախ, թրթնջուկ եւ այլ սննդամթերք) էին օգտագործում մասնակիցները:

Պարզվել է, որ մասնակիցներից նրանց մոտ, ովքեր տերեւային բանջարեղեն էին ուտում, գլաուկոման զարգանում էր 20-30 տոկոս ավելի հազվադեպ, քան նրանց մոտ, ովքեր իրենց սննդում հազար եւ սպանախ չէին ներառում:

Հետազոտողները կարծում են, որ այս բանջարեղենը պարունակում է նիտրատներ, որոնք անհրաժեշտ են աչքի արյան շրջանառության կարգավորման համար, ինչի մակարդակը գլաուկոմայով տառապող մարդկանց մոտ ցածր է:

Հետազոտության հեղինակները ռիսկի խմբում գտնվող մարդկանց, որոնց ընտանիքներում արդեն արձանագրվել են գլաուկոմայի դեպքեր եւ  60-ն անց մարդկանց խորհուրդ են տալիս ամեն օր տերեւային բանջարեղեն ուտել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ