Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am

Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am

Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

«Սննդակարգում ճարպերի քանակության նվազումը չի օգնում նիհարելուն», - ասել է տվյալ նախագծի առաջատար մասնագետ դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը: Նրա համոզմամբ, այն սնունդը, որում ճարպի բավարար քանակություն չկա, հանգեցնում է ճարպային զանգվածի կուտակման  եւ պահպանման:

Լյուդվիգի դիտարկումները ցույց են տվել, որ ճարպերի անբավարար քանակի պարագայում օրգանիզմը սկսում է ապրել այնպիսի ռեժիմով, որում սկսում է էներգիա խնայել եւ օրական սովորականից 300-325 կալորիա պակաս այրել: Հարվարդից դիետոլոգի խոսքով, նման եղանակով դրսեւորվում է յուրաքանչյուր մարմնին հատուկ էվոլյուցիոն մեխանիզմը, որը մեր հեռավոր նախնիներին հնարավորություն էր տալիս վերապրել սննդի պակասի ժամանակահատվածները:

Մարդկանց ժամանակակից սերունդների մոտ այդ մեխանիզմը հաճախ չափից շատ ուտելու ձգտում է առաջացնում:

«Ժամանակակից մարդը տառապում է քաղցի զգացումից եւ անընդհատ պայքարում է համեղ սննդի գայթակղությունների դեմ: Վաղ թե ուշ կամքը թուլանում է, եւ մարդը քաղցրեղենից պոկվելով ճարպոտ սննդի է անցնում, որովհետեւ նրան հենց դա էր պակասում», - բացատրել է դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը:

Հարվարդից մասնագետը օպտիմալ է համարում ամենաօրյա սննդակարգը, որը չի սահմանափակում մսի, պանրի, սերուցքի եւ ընկույզի տեսքով ճարպերի ընդունումը, բայց բացառում է պարզ ածխաջրերը, մասնավորապես` շաքարը, սպիտակ հացը, մակարոնեղենը, բրինձը:  Սննդի մեջ նման սկզբունք պահպանող մարդկանց մոտ անհամեմատ ավելի բարձր են սլացիկ մարմին եւ լավ առողջություն ունենալու շանսերը, վստահ է փորձագետը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. bodymaster.sportbox.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ