Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչու՞ է տոմատի հյութը շատ օգտակար տղամարդկանց համար. 1in.am

Ինչու՞ է տոմատի հյութը շատ օգտակար տղամարդկանց համար. 1in.am

Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ լոլիկը և լիկոպենով հարուստ այլ մթերքներ տղամարդկանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը, հայտնում է woman-talk.com-ը: Նրանք պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր պարունակությունը տղամարդկանց մոտ կաթվածի ռիսկը նվազեցնում է 55 տոկոսով:

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները 12 տարի հետևել են 46-65 տարեկան 1031 տղամարդու: Այդ ընթացքում 67 տղամարդու մոտ կաթված է արձանագրվել:

Հետազոտողները չափել են նրանց արյան մեջ լիկոպենի մակարդակը, որի արդյունքների հիման վրա նրանց բաժանել են 4 համարժեք խմբերի: Լիկոպենի ամենաբարձր մակարդակ ունեցող 259 տղամարդուց կաթված է արձանագրվել 11-ի մոտ, իսկ ամենացածր մակարդակ ունեցող 258 տղամարդուց` 25-ի:

Լիկոպենը նյութ է, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենները ստանում են կարմիր գույն: Լիկոպեն ամենաշատը կա լոլիկի մեջ, ավելի ստույգ` տոմատի հյութի և մածուկի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ekrasota.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ