Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առողջ սնունդը կարող է դառնալ ճարպակալման պատճառ. հոգեբաններ. 1in.am

Առողջ սնունդը կարող է դառնալ ճարպակալման պատճառ. հոգեբաններ. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ առողջ սնունդը կարող է դառնալ ճարպակալման պատճառ։ Նման կարծիք են հայտնել Կոռնելի համալսարանին կից լաբորատորիայի հոգեբանները։ Նրանք ուսումնասիրել են այն սննդատեսակների չափազանց մեծ սպառումը, որոնք ընդունված է համարել «առողջ» ու «ցածր կալորիականությամբ»։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի կայքում և Journal of the Association for Consumer Research-ում։ Փորձին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ֆիլմ դիտելիս նրանց առաջարկվել է «օգտակար» թխվածք։ Հետազոտության արդյունքները հաստատել են այն հիպոթեզը, որ առողջ սնունդն ուղիղ կապ ունի ցածր կալորիականության հետ։ Հետևաբար՝ եթե մարդը կարծում է, որ սնվում է ճիշտ, նա սկսում է օգտագործել ավելի շատ սնունդ։ Սննդամթերք ընտրելիս գնորդի վրա ազդում է հենց փաթեթի վրա առկա «առողջ սնունդ» գրությունը։

Փորձի արդյունքներն ապացուցում են, որ ճարպակալումը կարող է առաջացնել հոգեբանական գործոններ, մասնավորապես, մարդու գիտակցության վրա՝ «առողջ սնունդը ցածր կալորիականությամբ սնունդ է» սահմանմամբ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ