Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մաղադանոսն ու կարմիր պղպեղը կհաղթահարեն Ալցհայմերի հիվանդությունը. tert.am

Մաղադանոսն ու կարմիր պղպեղը կհաղթահարեն Ալցհայմերի հիվանդությունը. tert.am

Ռիո դե Ժանեյրոյի  համալսարանի բրազիլացի գիտնականները պնդում են, որ մաղադանոսի կանոնավոր օգտագործումն օգտակար է ուղեղի համար: Այն պարունակում է ապիգենին նյութը, որը նպաստում է գլխուղեղի նեյրոնների միջև  նոր կապերի ձեւավորմանը:

 

Ապիգենին պարունակում է նաև կարմիր պղպեղը, երիցուկը և սննդի մեջ օգտագործվող մի շարք այլ բույսեր: Նախկինում կենդանիների վրա կատարված հետազոտության շրջանակում ապացուցվել էր այն փաստը, որ ապիգենինը բարելավում է հիշողությունն ու սովորելու կարողությունը:

Բրազիլացի գիտնականները հետազոտել են, թե ինչպես է ապիգենինն ազդում մարդու ցողունային բջիջների վրա:  Հետազոտության մեկնարկից 25 օր անց գիտափորձի հեղինակները ցույց են տվել, որ ապիգենինի օգտագործումը հանգեցրել է բջիջների նեյրոնների փոխակերպմանը: Բացի այդ, բջիջների միջև ձևավորվել է ամուր կապ, որը շատ կարևոր է ուսուցման ընթացքում հիշողության բարելավման համար:

Հեղինակները ցույց են  տվել, որ ապիգենինը կապվում է էսթրոգենային ընկալիչների հետ, ինչը հանգեցնում է նոր նեյրոնների ձևավորմանն ու նրանց միջև կապի առաջացմանը:

Հայտնի է, որ էսթրոգենային թերապիան կարող է դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների՝ Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդությունների  առաջընթացը:

Բայց այս բուժումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների, ինչպիսիք են ուռուցքների աճը կամ աթերոսկլերոզային հիվանդությունների առաջացման հավանականության մեծացումը: Այս ամենը ցույց է տալիս, որ ապիգենինը  կարող է դառնալ էսթրագենին փոխարինող ավելի անվտանգ միջոց` նեյրոդեգեներատիվ խանգարումների դեմ պայքարում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.xn----8sbpahw2al5bza9c.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ