Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. news.am

Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. news.am

Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի հետազոտողները: Հազվագյուտ շաքարը, որը պարունակվում է այդ մթերքներում, կանխարգելում է մելանոմայի տարածումը: 

Այս շաքարը, որը հայտնի է L-ֆուկոզա անվանումով, գիտնականներն առաջին անգամ կապել են մելանոմայի` մաշկի քաղցկեղի վտանգավոր տարատեսակի հետ: Հետազոտողները պարզել են, որ նյութափոխանակության մեջ L-ֆուկոզայի վրա ազդելով` հնարավոր է ճնշել մելանոմայի տարածումը:

«Այս նյութն ազդում է ո'չ միայն ուռուցքների վրա, այլեւ դրանք շրջապատող միկրոմիջավայրի, այսինքն` կողքին գտնվող բջիջների, որոնք կարեւոր դեր են խաղում քաղցկեղի պահպանման վրա, ասել է բժիշկ Ռեեւ Զոնայը, որը հետազոտության առաջատար հեղինակն է:  Դա մեր բացահայտումն է'լ ավելի կարեւոր է դարձնում մաշկի քաղցկեղի բուժման գործում»:

Շաքարները, որոնց թվին են պատկանում գլյուկոզան եւ սուկրալոզան, մեր օրգանիզմի կողմից տարբեր կերպ են օգտագործվում: Դրանցից որոշները, ինչպես օրինակ, L-ֆուկոզան, բջիջների մակերեւույթին սպիտակուցների համար կարեւոր նիշ են: Որոշակի բջիջներում  L-ֆուկոզայի թվի փոփոխությունը կապվել է նաեւ կաթնագեղձի եւ ստամոքսի քաղցկեղի հետ:

Մելանոմայով հիվանդ մկների մոտ գիտնականները բարձրացրել են L-ֆուկոզայի պարունակությունը` խմելու ջրի մեջ հավելումների միջոցով կամ էլ գենետիկական մակարդակում: Այդ երկու մեթոդիկան էլ օգնել են ճնշել ուռուցքների եւ դրանց մետաստազների աճը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. beaplanet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ