ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սննդակարգում լուծվող բջջանյութի պակասից կարելի է գիրանալ. news.am
Ավանդաբար ավելորդ քաշի ու ճարպակալման պատճառն է համարվում սխալ սննդակարգը, որը հարուստ է ճարպերով ու դատարկ կալորիաներով: Սակայն վերջերս Ջորջիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալման հարցում իրենց դերը կարող են կատարել նաեւ աղիների բորբոքային գործընթացները, որոնք պայմանավորված են սննդակարգում լուծվող բջջանյութի պակասով:
Բջջանյութը լինում է լուծվող ու չլուծվող: Հենց լուծվող թելիկների պակասն է ոչ բարենպաստ փոփոխություններ առաջացնում աղիների կառուցվածքում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ավելորդ քաշի, հավաստիացնում են հետազոտության հեղինակները:
Մի խումբ մասնագետներ վերլուծել են, թե ինչպես են մկների աղիների վիճակի, նաեւ ճարպի ու քաշի կուտակման վրա ազդում սննդի տարբեր տեսակները, որոնք պարունակում էին լուծվող ու չլուծվող թելիկների, սպիտակուցի ու ճարպ պարունակող բաղկացուցիչների տարբեր մակարդակներ:
Գիտնականները պարզել են, որ այն կենդանիները, որոնց սննդի մեջ լուծվող բջջանյութը նորմայից ավելի քիչ էր, ավելի շատ ճարպային զանգված ունեին այն մկների համեմատ, որոնց սննդակարգում բավականաչափ լուծվող թելիկներ կային: Լուծվող բջջանյութի մշտական պակասի դեպքում կրծողների աղիները կարճանում էին, իսկ պատերը՝ բարակում, ընդ որում այդ կառուցվածքային փոփոխություններն իրենց դրսեւորում էին փորձը սկսելուց երկու օր հետո:
«Սննդակարգում լուծվող բջջանյութի պակասը նպաստում է աղիներում բորբոքման զարգացմանը ու դրանց առողջության վատացմանը, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացմանը»,- ամփոփել են Ջորջիայի համալսարանի գիտնականները:
Միեւնույն ժամանակ, նրանք համարում են, որ սննդակարգում լուծվող բջջանյութի քանակի ավելացումը կարճ ժամանակում օգնում է վերականգնել աղիների կառուցվածքը: Ավելին, մասնագետները վստահ են, որ հենց լուծվող թելիկներով մթերքների գործածումն է ունակ արդյունավետորեն պաշտպանել մետաբոլիկ հիվանդություններից, որոնք վերջերս իսկական համաճարակ են դարձել:
Փորձագետները հիշեցնում են, որ լուծվող բջջանյութով հարուստ մթերքներից են վարսակաշիլան, ընկուզեղենը, ոլոռազգիները, խնձորն ու հապալասը:
03.12.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ