Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բժիշկները հայտնաբերել են սրտի համար լավագույն մթերքը. news.am

Բժիշկները հայտնաբերել են սրտի համար լավագույն մթերքը. news.am

Մեր ափսեներում, հատկապես վերամշակված սննդին մի քանի գրամ չոր ջրիմուռ ավելացնելը կարող է թեթեւացնել սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը: Այդ մասին ասվում է  Phycologia ամսագրի նոր հրապարակման մեջ, որում ներկայացված է Հարավային Դանիայի գիտնականների աշխատանքի արդյունքը: Վերջիններս պարզել են, որ անոթների եւ սրտի հիվանդությունների կանխարգելման գործում ջրիմուռները ծայրաստիճան արդյունավետ են:

Դանիացի գիտնականները, մասնավորապես, այն եզրահանգման են եկել, որ սրտի համար պաշտպանական արդյունավետություն ապահովում է ամեն օր ընդամենը 5-10 գրամ չոր ջրիմուռի օգտագործումը: Մասնագետները հատուկ ուշադրություն են հրավիրում վերամշակված սննդին, ինչպես օրինակ` սառեցված պիցցային, հոթ-դոգներին եւ  ամեն տեսակ թխվածքներին ջրիմուռներ ավելացնելու կարեւորության վրա: Դա կօգնի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, համոզված են հետազոտության հեղինակները:   

«Պիցցայի խմորում ալյուրի ընդամենը 5 տոկոսը ջրիմուռներով փոխարինելը խմորին չի խանգարի բարձրանալ», - ասել են գիտնականները:

Բժիշկները  խորհուրդ են տվել մսային կերակուրներին եւս ջրիմուռներ ավելացնել: Մասնագետների խոսքով, դա հնարավորություն կտա մեծացնել սննդում ցանցենու եւ հակաօքսիդանտների մակարդակը, ինչը կնպաստի խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը եւ աթերոսկլերոզից ավելի հուսալի պաշտպանությանը: 

Ջրիմուռները քիչ կալորիաներ են պարունակում, հարուստ են անփոխարինելի ամինաթթուներով, սննդային նրբաթելերով, միներալներով եւ վիտամիններով, ինչպես նաեւ կիսաչհագեցած ճարպային թթուներով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lady.qip.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ