Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am

Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am

Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

Հետազոտության համաձայն, մարդիկ, իրենց աղիքային միկրոֆլորայից կախված, տարբեր կերպ են մարսում սնունդը: Այն մթերքները, որոնք չեն ազդում մի մարդու արյան մեջ շաքարի մակարդակի վրա, կարող են մեկ ուրիշի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ավելացման հանգեցնել:  Դա իմանալով` սննդաբանները նկատելի առաջընթաց են արձանագրել յուրաքանչյուրի համար ճիշտ սննդակարգ մշակելու հարցում:

Վեյցմանի ինստիտուտի հետազոտողները փորձարկում են իրականացրել, որին տարբեր քաշ ունեցող 800 մարդ է մասնակցել:

 

Փորձարկվողներին միանման սնունդ են առաջարկել, որպեսզի հետեւեն, թե նրանցից յուրաքանչյուրի օրգանիզմն ինչպես է արձագանքում նույն մթերքին: Մասնակիցները հատուկ բջջային հավելվածում պիտի նշեին, թե իրենց ամենօրյա կյանքում ինչ սնունդ են ընդունում:

Նշանակալի է, որ ամբողջ կյանքի ընթացքում ավելորդ քաշի դեմ պայքարող մի կնոջ մոտ կանոնավոր կերպով լոլիկ ուտելու  պատճառով կտրուկ բարձրացրել էր արյան մեջ շաքարի մակարդակը: Դա զարմանալի է, որովհետեւ լոլիկը, որպես կանոն, այն մթերքների թվին է պատկանում, որոնք չեն ազդում արյան մեջ գլյուկոզայի պարունակությանը:

Անցկացված փորձարկումն ապացուցում է, որ նույն մթերքները չեն կարող նույն օգտակարությունն ունենալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----8sbebfai0a3azbdc3a0k.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ