Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչ-որ բան ուտելու մեծ ցանկությունը կապված է օրգանիզմում դրա պակասի հետ. 1in.am

Ինչ-որ բան ուտելու մեծ ցանկությունը կապված է օրգանիզմում դրա պակասի հետ. 1in.am

Ելնելով այն բանից, թե հանկարծակի ինչ ուտելիքի ցանկություն եք ունենում, կարելի է եզրակացնել, թե ինչ նյութեր են պակասում օրգանիզմում՝ հայտնում է healthyliving.com.ua-ն: Պատահում է, որ հանկարծակի ցանկություն է առաջանում ուտելու ինչ-որ անսովոր ուտելիք: Օրինակ՝ եթե դուք հանկարծ անդիմադրելի ցանկություն եք զգում շոկոլադ ուտելու, ուրեմն օրգանիզմը զգում է մագնեզիումի պահանջ: Շոկոլադին կարող են փոխարինել ընկույզը, արևածաղկի սերմերը, մրգերը, ձավարեղենը և լոբազգիները:

Եթե հանկարծ հաց ուտելու ցանկություն է առաջանում, ուրեմն ազոտի կարիք ունեք: Այդ դեպքում կօգնեն սպիտակուցով հարուստ մթերքները՝ ձուկը, միսը և ընկուզեղենը:

Եթե մշտապես քաղցրի պահանջ եք ունենում, ուրեմն չի բավարարում գլյուկոզան. պետք է ուտել մեղր, բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ:

Ճարպոտ սնունդ ուտելու ցանկությունը նշանակում է, որ կալցիումի կարիք ունեք: Օգտագործեք բրոկոլի, ձավարեղեն, լոբազգիներ և պանիր:

Եթե պանիր եք ցանկանում ուտել, ուրեմն չեն բավարարում ֆոսֆորը և կալցիումը: Օգտագործեք կաթնաշոռ, կաթ, բրոկոլի:

Եթե ցանկանում եք ուտել ապխտած մթերք, ուրեմն ունեք խոլեսթերինի պակաս: Օգտագործեք ավոկադո, ընկուզեղեն, ձիթապտուղ և կարմիր ձուկ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.sun-hands.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ