Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Լոռամրգին կարող է օգնել հակաբիոտիկ-կայունության դեմ պայքարում. news.am

Լոռամրգին կարող է օգնել հակաբիոտիկ-կայունության դեմ պայքարում. news.am

Լոռամրգին կարող է օգնել միզուղիների վարակների դեմ պայքարում եւ վերացնել հակաբիոտիկների հանդեպ կայունությունը, որն այսօրվա դրությամբ դարձել է առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը։  Այդ մասին տեղեկացնում են Բոստոնի համալսարանի գիտնականները։ 

Գիտնականների խոսքով, լոռամրգին ի վիճակի է պայքարել միզուղիների վարակների դեմ, որոնք մարդկանց մեջ իրենց տարածվածությամբ երկրորդ տեղում են։  Հետեւաբար, այդ հատապտուղները կարող են նվազեցնել մարդու կախվածությունը հակաբիոտիկներից։ 

Լոռամրգի կազմի մեջ մտնում են պոլիֆենոլի հակաօքսիդանտներ, որոնք  նաեւ ամրապնդում են սրտի եւ ուղեղի առողջությունը՝ դրանք պաշտպանելով, այսպես կոչված, թթվային սթրեսից։ Գիտնականները նաեւ վաղուց ենթադրում էին, որ լոռամրգին միզուղիների վարակների դեմ պայքարելու կարողություն ունի, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել հատապտուղների իրական ազդեցությունը։   

Միզուղիների վարակների հետ կյանքի ընթացքում բախվում է կանանց 40 տոկոսը եւ տղամարդկանց 12 տոկոսը։ Միայն ԱՄՆ-ում ավելի քան երկու միլիոն բնակիչ օրգանիզմում այնպիսի մանրէներ ունի, որոնք դիմադրում են հակաբիոտիկներին, ավելին՝ դեղերի դեմ դիմադրողականություն ունեցող որոշ մանրէներ ամեն տարի վարակում են  400 000 եվրոպացու։

Հետազոտությունները ցույց են տվել, որ լոռամրգին է ի վիճակի է նվազեցնել նման վարակների ախտանիշները։ Այդ հատապտուղներն անհրաժեշտ են նաեւ սիրտ-անոթային համակարգին։ Պոլիֆենոլները թույլ չեն տալիս, որ մանրէները միանան բջիջներին եւ ընկնեն արյան մեջ։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 4e4evica.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ