Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրական 3 գավաթ թեյը մեկ երրորդով կրճատում է կոտրվածքի ռիսկը. news.am

Օրական 3 գավաթ թեյը մեկ երրորդով կրճատում է կոտրվածքի ռիսկը. news.am

Օրական 3 գավաթ սեւ թեյը կարող է գրեթե մեկ երրորդով կրճատել ազդրոսկրի կոտրվածքի վտանգը։ Այդ մասին պատմում են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները։  Նրանց խոսքով, թեյը կարող է օգնել օստեոպորոզի դեմ պայքարում՝ հիվանդություն, որը ոսկրերը հեշտ կոտրվող ու փխրուն է դարձնում։

Նոր հետազոտությունը ի հայտ է բերել, որ ֆլավոնոիդներ անունով քիմիական նյութերը, որոնք պարունակվում են սեւ թեյում, կարող են կանխել ոսկրային հյուսվածքի վնասումը։ Շատ տարիների ընթացքում գիտնականները կասկածում էին, թե այդ քիմիական նյութերը՝ հակաօքսիդանտները, օգնում են նվազեցնել մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, որոնց թվին են պատկանում քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները, իսկ այժմ գիտնականները պարզել են, որ թեյի օգտագործումը կարող է ծերացման ընթացքում ոսկրերը պաշտպանելու նոր միջոց դառնալ։

Օստեոպորոզը վնասում է յուրաքանչյուր երրորդ կնոջը եւ յուրաքանչյուր տասներկուերորդ տղամարդուն։ Այն կանայք, ովքեր ստերոիդ դեղեր են օգտագործում, ծխում են, օստեոպորոզի ընտանեկան պատմություն ունեն, տվյալ հիվանդության զարգացման առավելագույն ռիսկում են։ Երիտասարդ տարիքում սխալ սնունդը եւ անառողջ սննդային սովորությունները մեծացնում են մեծ տարիքում հիվանդության զարգացման ռիսկը, նշում են փորձագետները։

Հետազոտության ընթացքում գիտնականները տասը տարի շարունակ ուսումնասիրել են 70 տարեկան 1200 կնոջ։ Այդ ժամանակահատվածում  288 կին ընկել է եւ կոտրել ոսկրերը, իսկ կանանց մոտավորապես կեսը կոնքազդրային հոդի կոտրվածք է ունեցել։  Արդյունքները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր  3 եւ ավելի գավաթ սեւ թեյ են խմել, ավելի քիչ են տուժել կոտրվածքից, քան նրանք, ովքեր շաբաթվա ընթացքում մեկ գավաթից պակաս են խմել։ Մասնագետները նշում են, որ օրական նույնիսկ մեկ բաժակ թեյը մոտավորապես 9 տոկոսով կրճատում է կոտրվածքի ռիսկը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.armblog.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ