Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Տանը պատրաստված սնունդը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը. 1in.am

Տանը պատրաստված սնունդը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը. 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բժիշկները հաստատել են, որ ֆասթֆուդի կամ ռեստորանային սննդի փոխարեն տանը պատրաստված սնունդ ընդունելը մոտավորապես 13 տոկոսով նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը։ Դրա մասին նրանք հայտարարել են Օռլանդոյում սրտաբանների հավաքի ժամանակ։

Հարվարդի համալսարանը ներկայացնող Գեն Ցզունը հայտարարել է, որ վերջին 50 տարում ԱՄՆ-ում զգալիորեն աճել է ռեստորաններում պատրաստված սննդից տեղում օգտվելը կամ այն տուն տանելը, ինչին զուգահեռ աճել է նաև երկրորդ տիպի դիաբետի տարածվածությունը։

Ցզունն ու նրա գործընկերները պարզել են, որ տնային սնունդը սեփական օրգանիզմը հագեցնելու ամենաանվտանգ եղանակն է, որը չի մեծացնում դիաբետի զարգացման հավանականությունը։ Բժիշկներն իրենց հետազոտության ժամանակ գրեթե 40 տարի հետևել են 58.000 կնոջ և 41.000 տղամարդու առողջությանը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dela.biz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ