Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դառը սուրճի նկատմամբ հակվածությունը կապված է սադիզմի և նարցիսիզմի հետ. 1in.am

Դառը սուրճի նկատմամբ հակվածությունը կապված է սադիզմի և նարցիսիզմի հետ. 1in.am

Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքսի համալսարանի հոգեբանները դառը սննդամթերքի, մասնավորապես՝ սև սուրճի նկատմամբ հակվածությունը, կապել են մարդու մոտ փսիխոպաթիկ միտումների առկայության հետ: Իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Appetite ամսագրում:

Հոգեբանները ցույց են տվել դառը սննդի հաճախ օգտագործման հարաբերակցությունը մյուսներին մանիպուլյացիայի ենթարկելու, սադիզմի և նարցիսիզմի ձգտման հետ:

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են մոտ 500 հոգու հակվածությունները քաղցրի, աղի, դառնահամի և թթվի նկատմամբ: Մասնավորապես, գիտնականները խնդրել են գնահատել այնպիսի մթերքների համը, ինչպիսիք են շոկոլադե տորթը, բեկոնը, քացախը և բողկը 6-կետանոց սանդղակով:

Դրանից հետո մասնակիցներին խնդրել են 4 թերթիկ լրացնել: Դրանցից առաջինը հնարավորություն է տվել չափել ագրեսիվության մակարդակը, երկրորդը՝ մյուսներին մանիպուլյացիայի ենթարկելու հակվածության և նարցիսիզմի, երրորդը մեծ հնգյակի թեստ է եղել (էքստրավերսիա, բարյացակամություն, գիտակցություն, նեյրոտիզմ և ինտելեկտ), չորրորդը՝ սադիստական դրսևորումների աստիճանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. yasochka.name
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ