Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նարնջի հյութը բարելավում է ուղեղի աշխատանքը եւ օրգանիզմը լիցքավորում էներգիայով. news.am

Նարնջի հյութը բարելավում է ուղեղի աշխատանքը եւ օրգանիզմը լիցքավորում էներգիայով. news.am

Եթե զգում եք, որ հոգնել եք ու այլեւս եռանդ չունեք, սուրճի փոխարեն փորձեք նարնջի հյութ խմել: Մասնագետներն ասում են, որ այն  նույնպես բարելավում է կենտրոնանալու, արագ արձագանքելու ունակությունը եւ օրգանիզմին եռանդ հաղորդում: Ավելին՝ այս ներգործությունը մի քանի ժամ է տեւում:

Հետազոտության շրջանակում Reading University-ի գիտնականները երկու օրվա ընթացքում 24 երիտասարդ տղամարդկանց բարդ առաջադրանքներ ու թեստեր էին տալիս: Առաջին օրը, նախքան առաջադրանքը, նրանց տվել են մեկ բաժակ թարմ նարնջի հյութ: Երկրորդ օրը նրանց տվել են շաքարաջուր՝ բուրավետ հավելումներով, որը նույնպես նարնջի հյութի համ ուներ:

Առաջին օրը փորձի մասնակիցները շատ ավելի լավ ու արագ են կատարել առաջադրանքները եւ ավելի ուշադիր են եղել, քան երկրորդ օրը: Նույնիսկ 6 ժամ հետո տղամարդիկ եռանդով լի էին:

Ամենայն հավանականությամբ, այս էֆեկտը կապակցված է ֆլավոնոիդների՝ այն օգտակար նյութերի հետ, որոնք կան շատ մրգերում, հատապտուղներում ու բանջարեղենում: Դրանք կարող են բարելավել ուղեղի արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նպաստելով ուղեղի բջիջների միջեւ տվյալների արագ փոխանցմանը:

Ահա ինչու հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ֆլավոնոիդներով հարուստ մրգեր կամ խմել դրանցից պատրաստված հյութ. դա կօգնի մի քան ժամ պահպանել ուշադրությունն ու եռանդը:

Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ նարնջի հյութը լավացնում է ուղեղի աշխատանքը, բայց այդ հետազոտություններում մասնակիցները հյութը խմել էին ամեն օր, մի քանի շաբաթ շարունակ:

Այս հետազոտության մասին հայտնում է European Journal of Nutrition reports-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fitness-live.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ