Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ցորենի շիլան նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը.

Ցորենի շիլան նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը.

Ցորենի խոշոր, չմշակված հատիկներից պատրաստված շիլան շատ օգտակար է առողջությանը. նման շիլաները արդյունավետ կերպով իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս մասին հայտնել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։

Այն ժամանակ, երբ մշակված ցորենից պատրաստած ճաշատեսակները (մանանայի շիլա, սպիտակ հաց) շատ օսլա են պարունակում, որը աղեստամոքսային համակարգն արագ է յուրացնում, իսկ «կոշտ» շիլաները, ընդհակառակը, դանդաղեցնում են օսլայի մարսումը, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա։

Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ չմշակված ցորենի շիլա ուտող մարդկանց օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը 33 տոկոսով քիչ է, քան մշակված ցորեն օգտագործող մարդկանց մոտ։ Փորձի հեղինակները հայտնել են, որ 2 դեպքում էլ շիլաները եփվել են նույն բաղադրատոմսով եւ պարունակել են հավասար քանակությամբ օսլա։ Այդուհանդերձ, օրգանիզմն ավելի դանդաղ է յուրացնում խոշոր հատիկավոր ցորենի շիլան, ինչը կանխում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները եւ չի սրում ախորժակը։

«Ցորենի հատիկների պակաս մշակումը շիլան ավելի օգտակար է դարձնում եւ նվազեցնում է օրգանիզմում օսլայի յուրացման արագությունը, ինչն իր հերթին նվազեցնում է շաքարախտի եւ ճարպակալման զարգացման վտանգը»,- մեկնաբանել են գիտնականները ուսումնասիրության արդյունքները։

Քանի որ քիչ մշակված ցորենն ավելի լավ է պահպանում միկրոկառուցվածքն ու օգտակար հատկանիշները, նրանից կարելի է ո՛չ միայն շիլա պատրաստել, այլեւ հաց կամ թխվածքաբլիթ, պնդում են գիտնականները։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vkusnoe.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ