Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սեւ կետերով հասուն բանանները կարող են պաշտպանել քաղցկեղից. news.am

Սեւ կետերով հասուն բանանները կարող են պաշտպանել քաղցկեղից. news.am

Սեւ կետերով հասուն բանանները կարող են օրգանիզմը պաշտպանել քաղցկեղային հիվանդություններից:  Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն բանանը ակտիվացնում է իմունային համակարգի բջիջները, նվազեցնում քաղցկեղի հիմնական սադրիչ հանդիսանող  բորբոքային գործընթացները:

Գիտնականների խոսքով, ամբողջությամբ հասունացած՝ սեւացած կաշվով կամ սեւ կետերով, բանանում առկա նյութերը նպաստում են նեյտրոֆիլների եւ մակրոֆագերի ակտիվացմանը. այս բջիջները պատասխանատու են ուռուցքային գործընթացները ճնշելու ընդունակ հակաբորբոքային սպիտակուցի արտադրության համար:

«Այդ պտուղները խթանում են ՖՆՈ-ալֆա սպիտակուցի մեծ խտություն պարունակող բջիջների արտադրությունը. այդ բջիջները ուռուցքների դեմ հզոր պայքարողներ են:  Բանանները պիտի բավականաչափ հասուն լինեն:  Որքան ավելի մուգ է բանանը, այնքան շատ են նրա մեջ  այն բնական նյութերը, որոնք ակտիվացնում են արյան սպիտակ գնդիկների աշխատանքը, եւ դա՝ ի տարբերություն կանաչ ու խակ պտուղների», - բացատրել են գիտնականները:

Հիշեցնենք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, կարեւորագույն դեր են խաղում առողջության  պահպանման եւ օրգանիզմը շատ հիվանդություններից պաշտպանելու գործում: 

Գիտնականները միաժամանակ ընդգծում են, որ իրենց հայտնագործությունը դեռեւս լուրջ ստուգման կարիք ունի: Չնայած բանանները մեծ ներուժ ունեն եւ օգտակար են առողջության համար, դրանց օգտագործումը որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ, այն մարդիկ, ովքեր երիկամների հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես նաեւ դիաբետով հիվանդները, պիտի հնաարավորինս հազվադեպ բանան ուտեն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. my.goodhouse.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ