Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Զեյթունով սուրճը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի միջոց. 1in.am

Զեյթունով սուրճը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի միջոց. 1in.am

Դիետոլոգները բացահայտել են գիրության դեմ նոր միջոց: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ զեյթունի տերևների մզվաքով պատրաստված սուրճը ավելորդ քաշի դեմ պայքարի լավ միջոց է, գրում է ladyhelth.com-ը:

Փորձարկումները կատարվել են առնետների վրա ԱՄՆ Հարավային Քվինսլենդի համալսարանի գիտնականների կողմից: Ութ շաբաթ առնետներին կերակրել են բարձր ածխաջրային կալորիականություն ունեցող սննդով: Այնուհետև նրանց բաժանել են երկու խմբի: Մի խմբին շարունակ խմեցրել են սովորական սուրճ, իսկ մյուսին՝ զեյթունի մզվածքով սուրճ:

Որոշ ժամանակ անց գիտնականները նկատել են, որ երկրորդ խմբի առնետներն իրենց ավելի առույգ են զգում, և նրանց մոտ նկատվում է քաշի նվազում: Այդպիսով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ զեյթունի տերևների մզվաքով սուրճը նպաստում է ավելորդ քաշի դեմ պայքարին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tinto-coffee.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ