Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ավոկադոյում առկա նյութը քայքայում է քաղցկեղի բջիջները. tert.am

Ավոկադոյում առկա նյութը քայքայում է քաղցկեղի բջիջները. tert.am

Քաղցկեղի մասին ուսումնասիրությունները հրապարակող ամսագրում ներկայացված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` ավոկադոն ուղիղ «հարձակում» է քաղցկեղի բջիջների վրա` չվնասելով առողջները:

Ինչպես գրում է Healthy food star-ը` մեջբերելով գիտնականների խոսքը, բարձր սննդարար արժեք ունեցող միրգը կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:

Սուր միելոիդային լեյկեմիան քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որը սպանում է 65-ից բարձր տարիքի հիվանդների 90 տոկոսին: Ավոկադոյի պարունակության մեջ առկա նյութի հիման վրա ստեղծված դեղամիջոցն ամենաարդյունավետն է ցողունային բջիջների վրա ներազդելու համար, երբ գործը հասնում է այս հիվանդության բուժմանը:

Ինչպես կարծում է Կանադայի Վոթերլուի համալսարանի պրոֆեսոր Փոլ Սպագնուոլոն` ցողունային բջիջներն այն բջիջներն են, որոնք պատասխանատու են հիվանդության տարածման և անգամ զարգացման համար:

Վերոնշյալ դեղամիջոցը դեռևս չի հաստատվել օգտագործման և վաճառքի համար, սակայն այն արդեն կլինիկական փորձարկման փուլում է գտնվում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zel.ucoz.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ