Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քաղցր գազավորված ըմպելիքով բերանի ողողումն օգնում է... գիտնականներ. 1in.am

Քաղցր գազավորված ըմպելիքով բերանի ողողումն օգնում է... գիտնականներ. 1in.am

Գիտնականները կարծում են, որ մարդը կկարողանա իրեն ավելի լավ կառավարել, եթե պարզապես բերանը ողողի քաղցր գազավորված ըմպելիքով՝ հայտնում է meddaily.ru-ն: Ջորջիայի համալսարանի աշխատակիցները վնասակար սովորությունից հրաժարվող ծխողներին խորհուրդ են տալիս իրենց մոտ լիմոնադ ունենալ, բայց ոչ թե խմել, այլ պարզապես քաղցր գազավորված ըմպելիքով ողողել բերանը: Այսինքն՝ այդպիսով մի քիչ բարձրացնել շաքարի մակարդակն արյան մեջ:

 

Համարվում է, որ շաքարը, նույնիսկ ընկնելով լեզվի վրա, կարող է ուժեղացնել ուշադրությունն ու էներգիա ավելացնել: Իսկ դա կօգնի ուշադրությունը շեղել ծխելու ցանկությունից և ուժեղացնել ինքնակառավարումը: Գոնե՝ ժամանակավորապես, պնդում են գիտնականները:

Իրենց տեսությունը նրանք ստուգել են ուսանողների վրա: Փորձի առաջին փուլի շրջանակներում հարկ է եղել գնահատել շաքարի ազդեցությունը ինքնակառավարման վրա: Սկզբում մասնակիցները տեքստի վրա «Е» տառն են ընդգծել: Հետո որոշել են էկրանին երևացող տարբեր բառերի գույնը՝ չնայած դրանք այլ գույների անուններ են եղել:

Մասնակիցների կեսը փորձի ժամանակ բերանը ողողել է շաքար պարունակող լիմոնադով, մյուսները՝ արհեստական քաղցրացնող նյութով լիմոնադով: Արդյունքում՝ առաջին խումբն ավելի արագ է արձագանքել բառի գույնին, ոչ թե հենց բառին:

Պրոֆեսոր Լեոնարդ Մարտինի խոսքով՝ «շաքարը խթանում է լեզվի վրա ածխաջրերի պարզ սենսորները՝ տվյալներ է ուղարկում ուղեղում մոտիվացիայի կենտրոններին՝ մեծացնելով ուշադրությունը»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.vredno.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ