Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձմերուկը կարող է օգնել ազատվել գոտկատեղի հատվածի ճարպային կուտակումներից. med.news.am

Ձմերուկը կարող է օգնել ազատվել գոտկատեղի հատվածի ճարպային կուտակումներից. med.news.am

Գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումները ո՛չ միայն տհաճ են նայվում, այլ նաեւ վտանգավոր են առողջության համար: Դրանք կարող են կապված լինոլ մետաբոլիկ համախտանիշի հետ եւ ավելի հավանական դարձնել զարկերակային բարձր ճնշումը, դիաբետի առաջացումն ու մի շարք այլ հիվանդություններ:

Որոշ մթերքներ կարող են օգնել ազատվել ճարպային կուտակումներից: American Dietetic Association-ի խոսքով՝ այդ մթերքներից մեկը ձմերուկն է: University of Kentucky-ի հետազոտությունը ցույց տվեց, որ ձմերուկի հյութի երկու բաժակը 8 շաբաթվա ընթացքում օգնում է մարդկանց ազատվել ավելորդ քաշից եւ նվազեցնում է գոտկատեղի հատվածում ճարպային կուտակումները:  Ընդ որում՝ մկանային զանգվածը մարդիկ չեն կորցնում եւ նիհարում են միայն ճարպ կորցնելու հաշվին:

Ձմերուկների այսպիսի ազդեցության գաղտնիքը, հավանաբար, արգինին կոչվող ամինաթթուն է: Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, որը լույս է տեսել Journal of Nutrition ամսագրում, արգինինը, եթե այն ավելացնում են ճարպակալում ունեցող մկների սննդակարգին, ընդամենը երեք ամսվա ընթացքում նվազեցնում է ճարպի քանակը 64 տոկոսով:

Ձմերուկի մեջ եւս կա այդ նյութը, եւ, հավանաբար, հենց դրա շնորհիվ է ձմերուկն օգնում նիհարել՝ չնայած շաքարի պարունակության բարձր մակարդակին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. domguru.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ