Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականներն առաջարկել են բրնձի պատրաստման անվտանգ եղանակ, որը կազատի արսենիումից. 1in.am

Գիտնականներն առաջարկել են բրնձի պատրաստման անվտանգ եղանակ, որը կազատի արսենիումից. 1in.am

Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականների խումբը PLoS ONE ամսագրում հոդված է հրապարակել՝ նվիրված բրնձի ճիշտ պատրաստմանը, հայտնում է newsru.co.il-ը:

Նախաբանում ասվում է, որ բրինձը պարունակում է մեծ քանակությամբ անօրգանական արսենիում: Արսենիումն ընկնում է բրնձի մեջ արդյունաբերական աղտոտվածության և բրնձի դաշտերում առկա թունաքիմիկատների միջոցով: Մարդու օրգանիզմում արսենիումը մեծացնում է շաքարախտի, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը: Բրինձը հատկապես վտանգավոր է երեխաների համար:

Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ բրնձի պատրաստումը քամիչում, ինչը նման է սրճեփին, թույլ է տալիս նրանից հեռացնել մոտ 85% թունավոր նյութեր:

Այդ սարքի օգտագործման ընթացքում եռացող ջուրը անընդհատ անցնում է բրնձի միջով, որը նվազեցնում է արսենիումի քանակությունը: Միաժամանակ պատրաստման ժամանակը մնում է նույնը` սպիտակ տեսակների համար՝ 20 րոպե, դարչնագույն տեսակների համար` 40 րոպե:

Ներկայում գիտնականները մշակում են բրնձեփ, ինչը կաշխատի սրճեփի սկզբունքով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.domashniy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ