Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am

Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am

Եթերայուղերը հայտնի են իրենց օգտակարությամբ և առավել հաճախակի են կիրառվում մեր օրերում տարբեր ցավերի և բորբոքումների բուժման համար: Ուրցի բուժական կիրառությունների մասին  բարձրաձայնում էր դեռևս Հիպոկրատը` «արևմտյան բժշկության հայրը»:

Ինչպես ներկայացնում է Healthy Living House-ը` ուրցը հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, որն օգնում է շնչառական, մարսողական, նյարդային և իմունային համակարգերի աշխատանքի բարելավմանը: Ուրցի եթերայուղը պարունակում  է մեծ քանակությամբ թիմոլ, որը վերացնում է վնասակար գոյացությունները:

Այն կարող է հզոր դեղամիջոց լինել նաև քաղցկեղի դեմ պայքարում: Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը:

Ուրցը շատ են օգտագործել հին հույները և միջերկրածովյան ժողովուրդները:  Գուցե դա է պատճառը, որ հույն կանանց մոտ կրծքի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անհամեմատ քիչ են: Քաղցկեղի բջիջներն այս եթերայուղը սպանում է բուժումից 72 ժամ անց:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ուրցի եթերայուղն օգտակար է նաև ձվարանների և բերանի խոռոչի քաղցկեղի բուժման ժամանակ:

Ուրցը նաև մի շարք այլ օգտակար հատկություններ ունի.

  1. նվազեցնում է քրոնիկ հոգնածության համախտանիշը,
  2. օգնում է խուսափել ցելյուլիտից,
  3. կարգավորում է դաշտանային հոսքը.
  4. օգնում է հանգստացնել նյարդային համակարգը,
  5. պայքարում է անքնության դեմ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. flowerf.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.08.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով պատասխանն ուշացել է, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Ուրցի օգտակարությունը քաղցկեղի կանխարգելան համար, դեռևս հետազոտությունների փուլում է: Կոնկրետ դեղամիջաց դեռևս ներկայացված չէ: Նոր տվյալներ  ունենալու դեպքում անպայման կներկայացնենք Ձեզ:

Tatevik

29.07.2015

inchpes ogtagorcel urci eterayux@

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ