Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am

Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am

Ծորենին (բարբարիս) համարվում է Հյուսիսային կիսագնդի բույս, որը հանդիպում է Եվրոպայում, Կովկասում, Հյուսիսային Ամերիկայում և այլն:

 

Այլ թփերից ու ծառերից ծորենին տարբերվում է վառ գույնով ու գեղեցկությամբ, բայց նաև յուրահատուկ բուժիչ հատկություններով: Ծորենու հրաշալի հատկությունների մասին իմացել են դեռևս հնդիկները, որոնք այս հատապտուղն օգտագործել են որպես արյունը մաքրող միջոց:

 

Տիբեթի մենաստաններում ծորենին համարվել է բույս, որը երկարացնում է կյանքը: Հռոմում ու Հին Հունաստանում այս թուփն աճեցրել են այգիներում, քանի որ հավատում էին, որ այն հաջողություն ու երջանկություն է բերում:

 

Ծորենու օգտակար հատկությունների հիմքը բույսի մեջ պարունակող նյութերն են: Բույսի տերևները, արմատը պարունակում են շուրջ 11 ալկոլոիդներ, որոնք կիրառվում են դեղամիջոցների պատրաստման համար, ինչպես նաև վիտամին E, C:

 

Ծորենու պտուղները պարունակում են նաև հանքային թթուներ, մեծ քանակությամբ վիտամին K, կարոտին: Ծորենու կալորիականությունը 29.6 կկալ է:

 

Նշված նյութերի շնորհիվ ծորենին բարելավում է սրտի ռիթմը, իջեցնում արյան ճնշումը, ամրապնդում իմունային համակարգը:

 

Ծորենին ուժեղ ալկալոիդներ պարունակելու շնորհիվ ոչնչացնում է քաղկեցածին բջիջները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.chudo-dieta.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ