Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը. tert.am

Հավկիթի դեղնուցի պարունակությունը կանխում է տեսողության վատացումը. tert.am

Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս սննդակարգից չբացառել հավկիթը: Ինչպես գրում է ToYourHealth պարբերականը, բժշկական շրջանակներում թեև վերջերս հակասական կարծիքներ են հնչում հավկիթի օգտակարության մասին, այն օգտագործելն անհրաժեշտ է:

Վերջին հետազոտությունների համաձայն` օրական մեկ հավկիթ ուտելը լիովին բավարար է: Դա հատկապես օգտակար է տարիքի հետ տեսողության վատթարացման կանխման համար:

Ինչպես գիտնականներն են ընդգծում` հավկիթի դեղնուցում առկա են ո՛չ միայն օմեգա-3 ճարպաթթուներ, Е և В12 վիտամիններ, այլ նաև լյութեին և զեաքսանտին, որոնք կանխում են տարիքով պայմանավորված տեսողություն կորուստը:

Հավկիթի սպիտակուցը նման հարուստ պարունակություն չունի, սակայն իր քիչ կալորիականության շնորհիվ (16 կկալ) կարող է հիանալի սննդամթերք դառնալ դիետայի ժամանակ: Նշվում է նաև, որ շաքարախտով հիվանդ կամ խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին շաբաթական 3-4 հավկիթը բավական է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.sphereal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ