Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սխտորը կարող է օգնել միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում. med.news.am

Սխտորը կարող է օգնել միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում. med.news.am

Ժողովրդական բժշկության մեջ սխտորն օգտագործվում է միզուղիներում կայուն վարակների դեմ պայքարում: Երկար ժամանակ բժիշկները կասկածանքով էին վերաբերվում այս բուժմանը, սակայն վերջերս Հնդկաստանի բժիշկները պարզել են, որ սխտորը կարող է շատ արդյունավետ լինել, հատկապես հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների բուժման դեպքում:

Գիտնականները որոշեցին ստուգել, կարո՞ղ է արդյոք սխտորը բուժել հակաբիոտիկակայուն վարակները: Դեպքերի 56 տոկոսում հիվանդ մարդկանց մեզի մանրէների 166 շտամերում հակաբիոտիկների նկատմամբ կայունության բարձր մակարդակ էր նկատվում: Դեպքերի 82 տոկոսում այս մանրէները ենթարկվում էին սխտորի էքստրակտի ազդեցության:

Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս սխտորի էքստրակտի բուժիչ հատկությունները:

Հիվանդությունը շատ հաճախ ցավերով է ուղեկցվում եւ բացասաբար ազդում կյանքի որակի վրա, քանի որ անհարմարավետություն ու հուզական խնդիրներ են առաջանում: Բարդությունների դեպքում կարող են ախտահարել նաեւ երիկամները: Որպես կանոն, այս վարակները բուժվում են հակաբիոտիկներով, սակայն որոշ շտամեր կայուն են հակաբիոտիկների նկատմամբ, եւ վերջերս դրանց շատանալու տենդենց կա:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.asienda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ