Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աշորայից պատրաստված մթերքները կարող են օգնել նիհարել. med.news.am

Աշորայից պատրաստված մթերքները կարող են օգնել նիհարել. med.news.am

Աշորային մթերքները լավ այլընտրանք են ցորենից պատրաստված մթերքներին: Դրանք ո՛չ միայն ավելի օգտակար են առողջության համար, այլ նաեւ կարող են օգնել նիհարել, նշում են գիտնականները: Ինչպես հայտնում է «NaturalNews» ամսագիրը, աշորան ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան ցորենը, որից պատրաստվում է հացի ու քաղցրավենիքի մեծ մասը:

Ֆին ու շվեդ գիտնականները պնդում են, որ, փոխարինելով սպիտակ հացը աշորայի հացով, կարելի է ազատվել ավելորդ քաշից ու մարսողական խնդիրներից: Լունդի համալսարանաի ներկայացուցիչները պարզել են, որ աշորան արդյունավետ կերպով պահպանում է արյան մեջ ինսուլինի ու շաքարի նորմալ մակարդակը, ինչը լավագույն նախապայմանն է ախորժակն ու օգտագործվող մթերքների քանակը վերահսկելու համար:

Իսկ ահա՝ ցորենից պատրաստված մթերքները, ընդհակառակը,  նպաստում են արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացմանը:

Բացի այդ՝ աշորան մի շարք օգտակար հատկություններ ունի: Այն դրական է անդրադառնում սրտի վրա, նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, ամրապնդում է իմունիտետը, կանխարգելում դիաբետի ու ուռուցքների զարգացումը: Աշորայի ալյուրի օգտակար հատկությունները պայմանավորված են նաեւ բջջանյութի, երկաթի, կալիումի, ցինկի, E ու B խմբի վիտամինների պարունակության բարձր մակարդակով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. dynozavri.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ