Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սովապահությունը դանդաղեցնում է ծերացումը եւ ավելի երկարակյաց դարձնում. med.news.am

Սովապահությունը դանդաղեցնում է ծերացումը եւ ավելի երկարակյաց դարձնում. med.news.am

Սովապահությունը դանդաղեցնում է ծերացումն ու մարդուն ավելի երկարակյաց է դարձնում, կարծում են Հարավային Կարոլինայի համալսարանի փորձագետները: Սովապահաությունը, նրանց կարծիքով, նվազեցնում է նաեւ քաղցկեղի, սրտի հիվանդությունների ու դիաբետի հավանականությունը:

Բավական է կրճատել օգտագործվող կալորիաների քանակը կիսով չափ, յուրաքանչյուր ամիս՝ 5 օր շարունակ, եւ դա կբերի երկարակյացության, պնդում են գիտնականները:

Նրանք նկատել են, որ այն կամավորները, ովքեր ամսվա ընթացքում մի քանի օր շարունակ երկու անգամ ավելի քիչ էին սնվում, քան սովորաբար, ծերացման ավելի քիչ հատկանիշներ էին դրսեւորում, ինչպես նաեւ ավելի հազվադեպ էին տառապում դիաբետով, սրտի հիվանդություններով եւ քաղցկեղով՝ սովապահությանը չհետեւող մարդկանց համեմատ: Այս դիետայի օգտակար ազդեցությունը պահպանվում էր նույնիսկ նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ կարճատեւ սովապահությունը, որի դեպքում մարդը բավարարվում է միայն ջրով, դրական են ազդում առողջության վրա: Սակայն այդ սովապահությանը հետեւելը գրեթե անհնար է տարեց մարդկանց կամ հիվանդների համար: Այդ պատճառով գիտնականները սննդակարգ են մշակել, որը սովապահության նույն ադյունավետությունն է ապահովում, սակայն մարդը ստանում է միներալների ու վիտամինների անհրաժեշտ քանակը, ինչը թույլ է տալիս նվազեցնել բացասական ազդեցությունը:

Այս դիետան, որին մարդիկ հետեւում էին բժիշկների վերահսկողության պայմաններում, նվազեցնում էր կալորիաների քանակը 34-54 տոոկոսով: Առաջին օրվա ընթացքում կամավորները միայն 1090 կալորիա էին օգտագործել, իսկ մնացած 5 օրվա ընթացքում՝ 725: Ավելի ուշ մի քանի շաբաթ շարունակ բոլորը վերադարձան  նորմալ սննդակարգին, իսկ այնուհետեւ կրկնեցին սովապահությունը:

 

Երեք ամսվա ընթացքում շաքարի պարունակության մակարդակը նրանց օրգանիզմում նվազեց 10 տոկոսով, իսկ ծերացման հետ կապված ինսուլինանման աճի գործոն-1 նյութի շրջանառությունը կրճատվեց 24 տոկոսով:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.rodobogie.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ