Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թթու վարունգը զարմացրել է գիտնականներին իր օգտակար հատկանիշներով. tert.am

Թթու վարունգը զարմացրել է գիտնականներին իր օգտակար հատկանիշներով. tert.am

The Independent-ը հայտնում է. որ թթու վարունգը զարմացրել է ամերիկացի գիտնականներին` իր օգտակար կողմերով:

Մերիլենդի համալսարանի հետազոտողները Psychiatry Research հանդեսում հրապարակել են իրենց ուսումնասիրության արդյունքը, որի համաձայն՝ առհասարակ թթու մթերքները և սոցիալական բնույթի նեղվածությունը փոխկապակցված են:

Ավելի պարզ` կանոնավոր կերպով թթու վարունգ, թթու կաղամբ, կիմիչի` կորեական թթու և կծու կաղամբ ուտող մարդիկ նվազեցնում են իրենց «նյարդայնությունը»:  Մատչելի ձևով դա բացատրվում է նրանով, որ թթու դրված սննդում ի հայտ եկող պրոբիոտիկները դրական փոփոխություն են ապահովում աղիքներում, իսկ դա իր հերթին ազդում է, այսպես կոչված, «սոցիալականով պայմանավորված տագնապի զգացողության» վրա:

Գիտնականները անակնկալի են եկել՝ պարզելով, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են այդչափ կապված լինել ստամոքսի հետ: Իսկ աղբյուրն առաջարկում է՝ այսուհետ ափսեի մեջ չթողնել, օրինակ, որպես գարնիր մատուցվող վարունգը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. gencerlergida.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ