Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Որն է մուգ և բաց գույնի մեղրի տարբերությունը, և որն է առավել օգտակար. tert.am

Որն է մուգ և բաց գույնի մեղրի տարբերությունը, և որն է առավել օգտակար. tert.am

Մեղրը հարուստ է ֆրուկտոզայով և գլյուկոզայով: Դրանք շաքարի տեսակներ են, որոնք արագ հասնում են արյանը` առանց ավելորդ ծանրություն պատճառելու օրգանիզմին:

Ինչպես ներկայացնում է Health Tips Source-ը, այս համեղ մթերքը` մեղրը, պարունակում է  մի շարք արժեքավոր բաղադրիչների մեծ քանակություն, որոնք կանխարգելիչ և բուժական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Այդ բաղադրիչներից են սպիտակուցները, ամինաթթուները, ֆերմենտները, օրգանական թթուները, հանքանյութերը և վիտամինները, հատկապես` B վիատմինային խումբը:

Օրինակ,  բաց գույնի մեղրը (լայմի մեղր) կանխում է քրտնարտադրությունը, հնդկաձավարի մեղրը (մուգ գույնի) ամրացնում է արյունատար անոթների պատերը, իսկ ակացիայի մեղրը (դեղնավուն) հակաբորբոքային հատկություն ունի: Մասնավորապես, մեղրի կարևորագույն հատկանիշը իմունային համակարգի ամրապնդումն է և հակաքաղցկեղային հատկությունը: Առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել մուգ գույնի մեղր, քանի որ այն ավելի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ  է պարունակում, քան բաց գույնի մեղրը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. priroda-znaet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ