Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կիտրոնը և արքայախնձորը կօգնեն պահպանել ջրի անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում. tert.am

Կիտրոնը և արքայախնձորը կօգնեն պահպանել ջրի անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում. tert.am

Մարդու օրգանիզմում ջրածնի ներուժի մակարդակը պետք է լինի 7, որից ցածրը գնահատվում է որպես թթվային, իսկ ավելինը` հիմնային: Քանի որ մարդու օրգանիզմը 50-75 տոկոսով կազմված է ջրից, տրամաբանական է դառնում ջրածնի մակարդակի և հիվանդությունների միջև կապը: Այն մարդիկ, ովքեր այդ մակարդակը նորմալ կամ հիմնային սահմանին են պահում, ընդհանուր առմամբ, առողջ են լինում:

Այս ամենը գրում է  healthyfoodteam.com-ը` ներկայացնելով, թե ինչպես կարելի է պահպանել այդ անհրաժեշտ մակարդակն օրգանիզմում: Հավասարակշռված սննդակարգն օգնում է պահպանել այդ մակարդակն, այնինչ վերամշակված սնունդը նպաստում է թթվայնության բարձրացմանը մեր օրգանիզմում:

Հետաքրքրական է, որ թթվայնություն ունեցող մրգերը, ինչպիսին են կիտրոնը, նարինջը, մանդարինը, թուրինջը, նաև՝ արքայախնձորը, կիվին, նուռը, ելակը, լոլիկը, օրգանիզմը հիմնայնացնող հատկություն ունեն: Ուտելիքի թթու համը որևէ կապ չունի դրա հիմնայնացնող հատկության հետ: Այդ մրգերից շատերն այնպիսի հանքանյութեր են պարունակում, որոնք մարսվելուն պես ապահովում են օրգանիզմի հիմնային մակարդակը:

Կիտրոնի և արքայախնձորի հատկությունը

Կիտրոնի և արքայախնձորի հյութերն օգտակար են ջրածնի մակարդակը կարգավորելու համար: Միասին դրանք շատ ավելի օգտակար են:

Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով: Կիտրոնը քաղցկեղի, սրտային խնդիրների, կաթվածների, փորկապության դեմ պայքարի բնական միջոցներից է:

Արքայախնձորը բարելավում է  հոդերի աշխատանքը, նվազեցնում բորբոքումը: Այն պարունակում է  կալցիում, ֆոլաթթու, մանգան, մագնեզիում, վիտամին C: Այն նպաստում է մարսողությանը, մաքրում է աղիները:

Ջրածնով հարուստ օրգանիզմում արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում, ինչն առավել մեծ քանակությամբ էներգիա է ապահովում:

Կիտրոնի և արքայախնձորի հյութ պատրաստելու համար անհրաժեշտ է.


2 փոքր կիտրոն,
1 փոքր արքայախնձոր,
30 մլ ջուր:

 

Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է քամել կիտրոնի հյութը, խառնել հյութերը և ավելացնել ջուրը: Լավ խառնելուց հետո հյութը պատրաստ է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. favim.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ