Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պնդուկն ու գետնանուշը նվազեցնում են քաղցկեղից վաղաժամ մահանալու ռիսկը. գիտնականներ. 1in.am

Պնդուկն ու գետնանուշը նվազեցնում են քաղցկեղից վաղաժամ մահանալու ռիսկը. գիտնականներ. 1in.am

Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդամենը 15 գրամ պնդուկ կամ գետնանուշ ուտելը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել շնչառական հիվանդություններից, սրտի կաթվածներից, դիաբետից ու քաղցկեղից վաղաժամ մահացությունների ռիկսը:

Այդ մասին հայտարարել են բժիշկները, որոնց կատարած աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology հանդեսում:

Մաաստրիխտի համալսարանը (Նիդերլանդներ) ներկայացնող Պիտ վան դեն Բրանդտը հայտարարել է, որ իրենց համար չափազանց զարմանալի են եղել նման արդյունքները:

Մաաստրիխտի համալսարանի բժիշկներն ու դիետոլոգները 1986 թվականից մասշտաբային հետազոտություն են անցկացնում 120.000 տարեցների շրջանում, որի շրջանակներում նրանք փորձարկել են, թե մարդու առողջության վրա ինչպես են ազդում պնդուկն ու գետնանուշը:

Նրանք նաև պարզել են, որ օրական ոչ մեծ քանակությամբ ընկույզ օգտագործողները բավական քիչ են մահացել թոքերի ու շնչառության, դիաբետի հետ կապված խնդիրներից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. picsfab.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ