Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրական 6 անգամ սնվելը 3 անգամ սնունդ ընդունելուց օգտակար է. գիտնականներ. 1in.am

Օրական 6 անգամ սնվելը 3 անգամ սնունդ ընդունելուց օգտակար է. գիտնականներ. 1in.am

Կալիֆոռնիայի և Նյու Մեքսիկոյի համալսարանների գիտնականները եկել են այն եզրակացության, որ փոքր չափաբաժիններով հաճախակի սնվելը  կարող է դառնալ քաշի արդյունավետ նվազեցման բանալի։

 

Շատ հայտնի մարդիկ իրենց գեղեցիկ կազմվածք կապում են օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով սննդի ընդունման հետ։ Մասնագետների խոսքով՝ սնվելու նման ռեժիմն օգնում է պահպանել առողջությունն ու նվազեցնել քաշը՝ փոխանցում է Kedem-ը։

Հետազոտության շրջանակում մասնագետները երկու շաբաթվա ընթացքում համեմատել են սնուցման երկու ձևերը։ Մասնակիցները սնվել են նույն կալորիականությամբ, սակայն տարբեր ռեժիմներով։ Պարզվել է, որ օրական 6 -անգամյա սնունդ ընդունողները ցուցաբերել են գլյուկոզայի, ինսուլինի և խոլեսթերինի առողջ մակարդակներ։

Երկանգամյա սնման ժամանակ մարմնի ոչ ճարպային զանգվածը նվազել է ավելի քան 3 տոկոսով, մինչդեռ օրական 6 անգամ սնունդ ընդունողների մոտ՝ 1.2 տոկոսով։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ