Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սև շոկոլադը կանաչ թեյի հետ` միջոց հոգնածությունը վերացնելու և կենտրոնացումը վերականգնելու համար. tert.am

Սև շոկոլադը կանաչ թեյի հետ` միջոց հոգնածությունը վերացնելու և կենտրոնացումը վերականգնելու համար. tert.am

Եթե օրվա ընթացքում հանկարծակի հոգնածություն կամ քնկոտություն եք զգում, բայց դեռ աշխատանք ունեք անելու և չեք կարող հանգստանալ, սուրճի փոխարեն օգտագործեք սև շոկոլադ և կանաչ թեյ: Ինչպես գրում է  beextrahealthynow.com-ը` սա հիանալի համադրություն է էներգիան վերականգնելու համար, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները:

 

Հյուսիսային Արիզոնայի համալսարանի գիտնականները փորձի ժամանակ համեմատել են  որոշ մասնակիցների մտավոր արձագանքը հետազոտության ընթացքում: Նրանց շոկոլադի տարբեր տեսակներ են մատուցել` կակաոյի տարբեր չափաբաժիններով: Հետազոտությունն իրականացվել է Hershey ընկերության պատվերով:

 

Այն մասնակիցների մոտ, ովքեր 60% կակաոյի պարունակությամբ շոկոլադ էին կերել, որը համարվում է նվազագույն  չափաբաժին սև շոկոլադի դասակարգման մեջ, ուշադրության և կենտրոնացման բարձրացում էր նկատվում: Դա, միևնույն ժամանակ, վատ ազդեցություն էր թողնում` բարձրացնելով արյան ճնշումը: Մյուս մասնակիցները, ովքեր սև շոկոլադ են օգտագործել` համալրված կանաչ թեյին բնորոշ ամինաթթուներով, թարմության զգացում են ունեցել` չկորցնելով ուշադրությունն ու կենտրոնացումը:

 

Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են NeuroRegulation փորձագիտական ամսագրում, առաջինն է իր տեսակի մեջ, որի ժամանակ կենտրոնական ուշադրության էր արժանացվել շոկոլադի ազդեցությունը: Փորձին մասնակցել է 18-25 տարեկան 122 կամավոր:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. sunny7.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ