Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականներ՝ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է արգանդի քաղցկեղի հավանականությունը. news.am

Գիտնականներ՝ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է արգանդի քաղցկեղի հավանականությունը. news.am

Իտալացի բժիշկները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգը դրական է անդրադառնում կանանց առողջության վրա եւ նվազեցնում արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 57 տոկոսով՝ ամբողջական դիետա պահպանելու դեպքում եւ 34 տոկոսով՝ մասնակի դիետայի դեպքում:

 

Այս եզրահանգման են եկել Միլանի դեղագործական ինստիտուտի մի խումբ գիտնականներ՝ Կրիստինա Բոսետիի գլխավորությամբ: Գիտնականները երեք խումբ կազմած 5 հազար կանանց են հետեւել Իտալիայի եւ շվեյցարական Վոդ կանտոնի տարածքում: Հետազոտության արդյունքներն ամփոփված են British Journal of Cancer ամսագրում:

 

Ինչպես պարզաբանում են գիտնականները, միջերկրածովյան սննդակարգը բաղկացած է ինը փոխակապակցված բաղադրիչներից՝ ձկնեղեն, մրգեր եւ բուսական սնունդ, ինչպես նաեւ ոչ այնքան շատ միս, կաթնամթերք եւ ճարպաթթուներ:

 

Այս սննդակարգի դրական ազդեցությունը, ինչպես նշում են բժիշկները, կապված է նրա հետ, որ միջերկրածովյան մթերքը պարունակում է մեծ քանակությամբ հակաօկսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ԴՆԹ խաթարումներից եւ քաղցկեղի զարգացումից: Բացի այդ՝ պարունակում է սննդային թելիկներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել էսթրոգենի մակարդակն արյան մեջ (վերջինիս բարձր մակարդակը կապված է արգանդի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ):

 

Ինչպես նշում են Բոսետին ու գործընկերները, սննդակարգի նման արդյունավետությունն առավել ակնհայտ էր, քան նախկիում Եվրոպայի մնացած երկրներում իրականացրած հետազոտությունների արդյունքները: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ Իտալիան այս սննդակարգի հայրենիքն է, եւ այստեղ դրան շատ ավելի ճշգրիտ են հետեւում: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. grekomania.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ