Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր գինին՝ նստակյաց կյանքի դեմ լավագույն միջոց. բժիշկներ. 1in.am

Կարմիր գինին՝ նստակյաց կյանքի դեմ լավագույն միջոց. բժիշկներ. 1in.am

Բժիշկները հայտնել են, թե ինչպես կարելի է հավասարակշռել նստակյաց կյանքը՝ հայտնում է svit24.net-ը: Հայտնի գիտական հաստատություններից մեկի գիտնականների խումբը մի շարք հետազոտություններ է կատարել, որոնց ընթացքում պարզվել է, որ գործնականում ցանկացած կարմիր գինի (չթնդեցված) օգտակար է մարդկանց համար, որոնք հակված են նստակյաց կյանքի և վարում են ոչ բավարար ֆիզիկական ակտիվ կյանք:

 

Խաղողի կարմիր սորտերից գինու բաղադրության մեջ կա ակտիվ և կարևոր բաղադրիչ, որը կոչվում է ռեսվերատրոլ: Գիտնականներն այն փորձարկել են առնետների երկու խմբի վրա:

 

Առնետների այն խմբում, որոնց հաճախ են տվել ռեսվերատրոլ, որպես հետևանք՝ հայտնաբերել են օրգանիզմի վրա դրականորեն ազդող մեխանիզմներ: Գիտնականները նշում են, որ ստացված տվյալները փաստում են մարդու պարբերական ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը (հատկապես ֆիզիկական), բայց որոշ մարդկանց համար դա կարող է բավականին խնդրահարույց լինել:

 

Ուստի, ըստ դիետոլոգների և ֆիզիոլոգների՝ կարմիր գինին կարող է օգնել կանխել նստակյաց կյանքի բացասական հետևանքները: Իհարկե, պետք է հիշել, որ գինին պետք է սահմանափակ քանակությամբ օգտագործել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. alko03.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ