Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սոյայի սոուսներն օգնում են պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ. news.am

Սոյայի սոուսներն օգնում են պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ. news.am

Սոյայի սոուսները կարող են արդյունավետ լինել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում, նշում են Փխենյանի Կիմ Իր Սենի անվան համալսարանին կից բժշկական քոլեջի գիտնականները:

 

Նրանց խոսքով՝ այս մթերքի հակաքաղցկեղային հատկությունների մասին վաղուց էր հայտնի: Պարզվում է՝ սոուսների պատրաստման ընթացքում ձեւավորվում է յուրահատուկ բնական հակաօկսիդանտ, որը թույլ է տալիս կասեցնել ծերացումն արագացնող ազատ ռադիկալների ակտիվությունը, օրգանիզմի առողջ բջիջների մահը եւ օնկոպաթոգենների բազմացումը:

 

Հետազոտողների խոսքով՝ շատ մթերքներ բնական հակաօկսիդանտներ են պարունակում, սակայն սոյայի բաղադրիչներն ավելի արդյունավետ են քաղցկեղային գործընթացները կասեցնելու տեսանկյունից:

 

Հետազոտության հեղինակները հիշեցնում են նաեւ սոյայի սոուսների այլ օգտակար հատկությունների մասին: Այդպես, այն ապահովում է մեր օրգանիզմը սպիտակուցների անհրաժեշտ քանակով: Բացի այդ՝ այս մթերքը պարունակում է զարկերակային ճնշումը կարգավորող նյութեր եւ նուտրիենտներ, որոնք արագացնում են օրգանիզմից վնասակար եւ տոքսիկ նյութերի դուրսբերումը՝ ներառյալ ռադիոակտիվ էլեմենտները:  

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. foodgi.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ