Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Որոնք են մրգերի և բանջարեղենի ամենաօգտակար հատվածները. tert.am

Որոնք են մրգերի և բանջարեղենի ամենաօգտակար հատվածները. tert.am

Շատերս հաճախ դեն ենք նետում տարբեր մրգերի կեղևը, սերմերը կամ տերևները, որոնք, սակայն, ամենաառողջարարն են: Մրգերն ու բանջարեղենները  հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և այլ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին:

Այս մթերքներն օգտագործելիս՝ հյութ կամ աղցան պատրաստելու  համար, դրանք կեղևազատում ենք, թեև օգտակար  վիտամինները հենց կեղևի մեջ են: Ինչպես խորհուրդ է տալիս healthylifetricks.com-ը`  մրգերի ու բանջարեղենի կեղևները կարելի է օգտագործել հյութ պատրաստելու համար:

Պարբերականը նաև մի շարք խորհուրդներ է հուշում, թե ինչպես է պետք օգտագործել  որոշ մթերքներ:

Ճակնդեղի տերևներ

Ճակնդեղի ցողուններն ավելի հարուստ են ամինաթթուներով, որոնք ամրացնում են իմունային համակարգը, քան տերևները:  Դրանցից կարելի է հյութ պատրաստել և ըմպել:

Բրոկոլի

Բրոկոլին եփելու փոխարեն պետք է թեթևակի շոգեխաշել կամ տապակել տերևները ձիթապտղի յուղով: Դա կմեծացնի վիտամինների քանակը:

Նեխուր

Նեխուրի տերևներն ավելի  հարուստ են մագնեզիումով և կալցիումով, քան ցողունը: Այն կարելի է կտրատել ապուրների մեջ:

Ձմերուկ

Գիտնականները պարզել են, որ ձմերուկի կեղևը նպաստում է արյան շրջանառությանը: Իհարկե, կեղևն ուտել չի լինի, սակայն կարելի է այն այլ մրգերի հետ հարել և հյութ պատրաստել:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zozhlegko.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ