Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձիթապտղի յուղն ու ընկուզեղենը նպաստում են հիշողության պահպանմանն ու ուղեղի աշխատանքի ակտիվությանը. tert.am

Ձիթապտղի յուղն ու ընկուզեղենը նպաստում են հիշողության պահպանմանն ու ուղեղի աշխատանքի ակտիվությանը. tert.am

Միջերկրածովյան սննդակարգը  փոխարինելով ձիթապտղի յուղի և ընկուզեղենի օգտագործմամբ՝ ավելի շատ կարելի է նպաստել ուղեղի աշխատանքին, քան քիչ յուղայնությամբ սննդակարգով:

 

Ինչպես գրում է  Daily Mail-ը` նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 4 տարի հետևելով իսպանացիների կամ իտալացիների սննդակարգին, ովքեր այլ յուղային հավելումների փոխարեն ձիթապտղի յուղ են օգտագործում, հանգել են եզրակացության, որ այդ կերպ կարելի է բարելավել ուղեղի աշխատանքը մեծահասակների մոտ:

 

Միջերկարծովյան սննդակարգը տարածված էր Եվրոպայում, սակայն այժմ քիչ մարդիկ են  պահպանում այն: Այն հայտնի էր իր բարենպաստ ազդեցությամբ սրտի վրա, ինչպես նաև՝ քաղցկեղի կանխարգելման առումով: Բարենպաստ ազդեցությունը պայմանավորված է մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի, ընկուզեղենի և ամբողջական ձավարեղենի առկայությամբ, որոնք հարուստ են «առողջարար» ճարպերով,  որոնցով հարուստ է նաև ձիթապտղի յուղը` ի տարբերություն կարմիր մսի և կաթնամթերքի:

 

Նոր ուսումնասիրությունը պարզել է նաև, որ ձիթապտղի յուղն օգնում է բարելավել հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը և մտածողությունը:  Հետազոտությանը մասնակցել է 67 տարեկան  447 կին և տղամարդ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. takprosto.cc
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ