Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճի ամենօրյա օգտագործումը 15%-ով նվազեցնում է մահացության ռիսկը. գիտնականներ. 1in.am

Սուրճի ամենօրյա օգտագործումը 15%-ով նվազեցնում է մահացության ռիսկը. գիտնականներ. 1in.am

Սուրճի ամենօրյա օգտագործումը միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ 15%-ով նվազեցնում է մահացության ռիսկը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Ճապոնիայի ազգային ուռուցքաբանական կենտրոնը՝ հայտնում է tass.ru-ն:

 

Մասնագետներն անցկացրել են մեծամասշտաբ հետազոտություն, որին մասնակցել են 40-ից 69 տարեկան ավելի քան 90 հազար մարդ: Նրանք համեմատել են վերջին 19 տարվա մահացության ցուցանիշը հետազոտվողների օրական սննդակարգի տվյալների հետ: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ օրական 1-2 բաժակ սուրճը 15%-ով նվազեցնում է մոտակա ժամանակում նրանց մահացության ռիսկը, իսկ 3-4 բաժակը՝ 24%-ով:

 

Նույնպիսի հատկություններով է օժտված նաև կանաչ թեյը: Դրա կանոնավոր օգտագործումը տղամարդկանց մոտ մահացության ռիսկը նվազեցնում է 13%-ով, իսկ կանանց մոտ՝ 17%-ով:

 

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մանամի Ինոուեի կարծիքով՝ այստեղ կարևոր դեր է խաղում կոֆեինը, որը կա և՛ սուրճի, և՛ կանաչ թեյի մեջ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. news.chatoff.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ