Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյն ու ֆիզիկական վարժությունները կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում. news.am

Կանաչ թեյն ու ֆիզիկական վարժությունները կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում. news.am

Մի բաժակ կանաչ թեյն ու դրան հետեւող ֆիզիկական վարժությունները կարող են օգնել դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, նշում են Միսուրիի համալսարանի ամերիկյան գիտնականները:

Նրանք պարզել են, որ էպիգալոկատեխին-3-գալլատը (EGCG), որը պարունակվում է կանաչ թեյի մեջ՝ ֆիզիկական վարժությունների հետ համակցման դեպքում կարող է օգնել դանդաղեցնել Ալցհեյմերի զարգացումը:

Մասնագետների տվյալներով՝ կանաչ թեյի էքստրակտը, որն արդյունավետ էր մկների վրա իրականացրած փորձարկումների ժամանակ, կարող է դրական անդրադառնալ Ալցհեյմերի հիվանդության բուժման վրա:

Ուղեղի բորբոքումը վաղուց են կապում Ալցհեյմերի հիվանդության հետ, եւ վերջին հետազոտությունները ցույց են տվել սննդային հակաօքսիդանետների արդյունավետությունն այս հիվանդության զարգացումը կանխելու տեսանկյունից: Մասնագետները որոշեցին հետազոտել ֆիզիկական ակտիվության եւ կանաչ թեյի էքստրակտի ազդեցությունը մկների հիշողական ֆունկցիաների վրա: Արդյունքում պարզվեց, որ նշյալ գործոնների ազդեցությամբ մկների հիշողությունը բարելավվում էր: Մկների ուղեղը վերլուծել են EGCG արդյունավետության առկայությունը պարզելու համար: Պարզվեց, որ մկների ուղեղում նվազել է բետա-մակարդակների քանակը, իսկ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մկների մոտ բարելավվել է վարքագիծը:

EGCG միակցության հետագա ուսումնասիրումը կարող է օգնել առաջընթաց գրանցել Ալցհեյմերի բուժման գործում, նշում են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. anthropos.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ