Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նռան հյութն օգնում է պայքարել զարկերակների խցանման դեմ և կանխում է սիրտանոթային հիվանդությունների առաջացումը. tert.am

Նռան հյութն օգնում է պայքարել զարկերակների խցանման դեմ և կանխում է սիրտանոթային հիվանդությունների առաջացումը. tert.am

Շատերն են մեր օրերում տառապում խցանված զարկերակների խնդրով: Նման մարդկանց  Healthy Life Land-ն առաջարկում է փորձել  տնային պայմաններում պատրաստվող հյութը, որը բավականին արդյունավետ է:

Atherosclerosis Journal ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նռան հյութը  բավականին օգտագար է այս հարցում և կանխում է սրտանոթային համակարգի ախտաբանությունը, ինչը հաճախ հանգեցնում է սրտի կաթվածի:

Փորձը ցույց է տվել, որ նռան հյութի մեկ տարվա ընթացքում ամենօրյա օգտագործման պարագայում 29 տոկոսով նվազեցել է քներակի նեղացման վտանգը:

Ինչպե՞ս է նռան հյութը կանխում զարկերակների խցանումը. այն հակաբորբոքային հատկություն ունի: Քանի որ բորբոքումը մեծ դեր է կատարում սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման գործընթացում, նռան հյութը արդյունավետորեն կանխում է դա:

Բացի այդ՝ այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, հատկապես` վիտամին C և պոլիֆենոլներ, իսկ վիտամին C-ի անբավարարությունը սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Այն նաև իջեցնում է արյան ճնշումը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. dentist.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ