Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բրոկոլիում պարունակվող նյութը կարող է օգնել բուժել արթրիտը. news.am

Բրոկոլիում պարունակվող նյութը կարող է օգնել բուժել արթրիտը. news.am

Բրոկոլիում առկա միակցության արհեստական տարբերակը կարող է օգնել բուժել արթրիտը, նշում են բրիտանական դեղագործական Evgen Pharma ընկերության գիտնականները:

Սուլֆորաֆան անվանումով հայտնի այդ միակցությունը կասեցնում է բորբոքումը եւ ջլերի վնասումը: Սակայն հիվանդները պետք է օրական մի քանի կիլոգրամ բանջարեղեն ուտեն՝ որեւէ օգուտ ստանալու համար: Սուլֆորաֆանն իր բնական տեսքով բավականաչափ կայուն չէ՝ բժշկության մեջ օգտագործվելու համար:

Evgen Pharma-ի գիտնականները մշակել են այս նյութի կայուն սինթետիկ տարբերակը, որը կարող է շատ արդյունավետ լինել արթրիտի բուժման տեսանկյունից: Այդպիսի դեղի մի չափաբաժնում, որը հայտնի է որպես  Sulforadex  կամ SFX-01, պարունակվում է նույնքան սուլֆորաֆան, որքան 2.4 կգ բրոկոլիում:

Մկների վրա անցկացված փորձարկման արդյունքում Sulforadex-ը կարողացավ նկատելիորեն բարելավել կրծողների ոսկրերի ընդհանուր վիճակը: Առաջին արդյունքները շատ խոստումնալից են թվում, եւ բացառված չէ, որ մոտ ապագայում դեղը կարող է օգտագործվել մարդկանց բուժման համար:

Հիշեցնենք, որ բրոկոլին, մի շարք հետազոտությունների համաձայն, կարող է բուժել նաեւ քաղցկեղի մի քանի տեսակ (ներառյալ բերանի խոռոչի քաղցկեղը), մի շարք սիրտ-անոթային հիվանդություններ եւ նույնիսկ բարելավել աուտիզմի ախտանշանները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. cutlife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ