Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները պարզել են` որ սննդամթերքն է օգնում բարեկազմ մնալ տարիների ընթացքում. tert.am

Գիտնականները պարզել են` որ սննդամթերքն է օգնում բարեկազմ մնալ տարիների ընթացքում. tert.am

Տարիքի հետ ո՛չ միայն մազերն են սպիտակում, այլև այլ խնդիրներ են ի հայտ գալիս, որոնցից է ավելորդ քաշն ու կլորացող իրանը: Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք ու տղամարդիկ, ովքեր շատ են յոգուրտ, ծովամթերք, առանց կաշվի հավի միս և ընկուզեղեն օգտագործում,  մեծ հնարավորություն ունեն  նիհարելու տարիների ընթացքում: Իսկ նրանք, ովքեր շատ են օգտագործում կարմիր միս, վերմշակված մսեղեն և ածխաջրեր պարունակող սպիտակ հաց, կարտոֆիլ ու քաղցրեղեն, ավելի մեծ հավանականությամբ՝ գիրանում են տարիքի հետ:

Հետաքրքրական է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ կաթնամթերք, ներառյալ` պանրեղեն ու կաթ օգտագործելը բնավ չի ազդում գիրանալու գործընթացի վրա:

Ավելորդ քաշ ձեռք բերելու հարցում մեծ դեր ունի մեկ ճաշի ընթացքում ընդունվող տարբեր սննդամթերքի համադրությունը: Օրինակ` կարմիր միսն ածխաջրերով հարուստ սննդամթերքի հետ օգտագործելու արդյունքում մեծ է գիրանալու հավանականությունը, իսկ միսը բանջարեղենների հետ ուտելը ավելի օգտակար և անվնաս է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ