Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընկույզը կանխարգելում է սպիտակ մազերի ի հայտ գալը. news.am

Ընկույզը կանխարգելում է սպիտակ մազերի ի հայտ գալը. news.am

Բրիտանացի Հառլի Սթրիտը պնդում է, որ ընկույզի օգնությամբ կարելի է կանխարգելել սպիտակ մազերի ի հայտ գալը:

 

Փորձագետի  խոսքով՝ նույնիսկ ամենաորակյալ շամպունները կամ մազերի խնամքի այլ միջոցներն ունակ չեն բարելավել մազածածկույթի վիճակը, եթե մարդը սխալ է սնվում: Մազերի համար նախատեսված կարեւոր նյութերի միակ աղբյուրը սննդամթերքն է:

 

Մասնավորապես՝ մասնագետը հենց ամենօրյա բալանսավորված սննդակարգի միջոցով է խորհուրդ տալիս պայքարել սպիտակ մազերի դեմ:

 

«Մազերի բնական գույնը պահպանելու եւ սպիտակ մազերից ապահովագրվելու միակ միջոցը բալանսավորված սննդակարգն է: Ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է տարկետել սպիտակ մազերի ի հայտ գալը», - մեջբերում է մասնագետը:

 

Ինչպես նշում է տրիխոլոգը, ընկուզեղենում պարունակվում է պղինձը՝ մելանինի ձեւավորման համար անհրաժեշտ միներալը, որը մազերին գույն է հաղորդում:

 

«Այն, որ ընկուզեղենն այս առումով շատ օգտակար է, կասկածից վեր է, որն օմեգա-3 ճարպաթթուներ եւ վիտամին E է պարունակում, որոնք դրական են անդրադառնում մազերի առողջության վրա», - մանրամասնում է Հառլի Սթրիտը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. sunny7.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ