Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նռան հյութն ու արմավը կարող են կանխարգելել կաթվածն ու աթերոսկլերոզը. news.am

Նռան հյութն ու արմավը կարող են կանխարգելել կաթվածն ու աթերոսկլերոզը. news.am

Կես բաժակ նռան հյութն ու օրական երեք արմավը կարող են 33 տոկոսով նվազեցնել անոթների պատերին լիպիդների կուտակումը՝ այդպիսով կանխարգելելով կաթվածը, նշում են  Technion-Israel Institute of Technology-ի գիտնականները:

 

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Ավիրամը, այս մթերքներում հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի՝ ճարպային կուտակումներով արյունատար անոթների խցանման զարգացումը: Այս մթեքներն ակտիվորեն օգտագործող մարդկանց մոտ աթերոսկլերոզի զարգացումը դանդաղում է 3 անգամ:

 

Ճարպային կուտակումներն անոթներում շատ վտանգավոր են, քանի որ կարող են խցանել անոթները՝ խափանելով դեպի սիրտ արյան հոսքը եւ առաջացնելով կաթված: Իսկ եթե այդ կուտակումների պատճառով դադարում է արյան միջոցով ուղեղի սնուցումն, ինսուլտ է առաջանում: Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները լաբորատոր պայմաններում հետեւել են զարկերակների բջիջներին, ինչպես նաեւ ուսումնասիրել խոլեսթերինի բարձր մակարդակով մկների առողջությունը:

 

Պարզվել է, որ արմավի ու նռան հյութի համակցությունն, իսկապես, կարող է ապահովագրել աթերոսկլերոզից: Ընդ որում՝ արմավը խորհուրդ է տրվում օգտագործել կորիզներով, որոնք նախապես պետք է մշակվեն՝ հասցվելով մածուկաձեւ վիճակի: Այս հյութի եւ արմավի համակցությունը կարող է նաեւ նվազեցնել խոլեսթերինի պարունակությունը 28 տոկոսով:

 

Որոշ գիտնականներ պնդում են, որ նռան մեջ պարունակվող նյութերը կարող են նաեւ կանխարգելել քաղցկեղը կամ դանդաղեցնել դրա զարգացումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. allwomens.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ